Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Նիկոլ հայադավը, որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային, նա քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով և հակաքրիստոնյա է

Նիկոլ հայադավը, որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային, նա քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով և հակաքրիստոնյա է
30.10.2025 | 10:22

Նիկոլ հայադավը, որպես կեղծ քրիստոնյա, ծառայում է մեղքին ու Սատանային, քրիստոնեությունից հեռու է գիգապարսեկներով, իսկ լայն հանրությանը հասկանալի կերպով՝ «ինչպես խոզը տուռնիկից»: Նա ուղղակի գործում է քրիստոնեության, մեր Եկեղեցու և հոգևորականների դեմ: Այս ամենը նա ևս մեկ անգամ և ակնհայտ կերպով հոկտեմբերի 26- ին ապացուցեց Հովհանավանքում:

Ապացուցեց կարգալույծ արված նախկին քահանայի՝ նախկին տեր Արամի (ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան) մատուցած կեղծ, հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական պատարագը, այսինքն՝ պախարակը հովանավորելով, այդ սրբապղծությանն աջակցելով, իսկ ոչ պաշտոնապես, ստվերում այն կազմակերպելով:

Ապացուցեց Հայաստանի քրեական օրենսգրքի 209- րդ հոդվածի 2- րդ մասով նախատեսված հանցանքի մեջ քննիչին և մի շարք ոստիկանների ներքաշելով (ոստիկանների պարագայում՝ նաև այլ հանցանքի…):

Ապացուցել է «նշխարը», հավանաբար խոզի չալաղաջի կամ ազդրի հետ շփոթելով, իր որկրամոլ բնույթին համապատասխան, ծամելով, ինչը կարելի է բացատրել քրիստոնեության և Եկեղեցու հետ նրա կապի բացակայությամբ, տգիտությամբ: Հավանաբար նաև կատաղած է եղել, որ չնայած ողջ վարչական ռեսուրսի գործադրմանը, յուրայիններից մոտ 1000- ի չափ մարդ է հավաքվել Հովհանավանքում կեղծ պատարագի մասնակցելու:

Նա, ով քրիստոնյա չէ, բայց իմանալով, գիտակցելով դա, կեղծավորաբար ու մեղք գործելով ներկայանում է իբրև քրիստոնյա, Աստծուն չի ծառայում, այլ մեղքին ու Սատանային:

Նա, ով իրականում չի սիրում ու պաշտում մեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, բայց կեղծավորաբար ու մեղք գործելով ներկայանում է իբրև Նրան սիրող, պաշտող ու պաշտամունք մատուցում, մասնակցում կեղծ պատարագի՝ սրբապղծության, դարձյալ ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մեղքին ու Սատանային:

Նա, ով գործում է Աստծո երկրային տան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, դարձյալ ու դարձյալ մեղք է գործում ու ծառայում է ոչ թե Աստծուն, այլ մեղքին ու Սատանային, և, կարծում ենք, նաև նրանց է վերաբերելի Հովհաննեսի Ավետարանում ներկայացված Հիսուսի հետևյալ ուղղակի խոսքը. «Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր» (Հովհաննեսի Ավետարան, 8.44):

Եվս մեկ մեջբերում Հովհաննեսի Ավետարանից. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք…» (Հովհաննեսի Ավետարան, 8.42):

Վերը շարադրվածը վերաբերվում է ինչպես Նիկոլ հայադավին, այնպես էլ հոկտեմբերի 26- ին Հովհանավանքում նրա հետ կեղծ պատարագին մասնակցած Նիկոլի ոհմակի (չարախմբի) բոլոր անդամներին, որոնք այդ օրը Հայաստանում Սատանայի գերագույն գլխավոր ծառայի հետ միասին զարհուրելի մեղք են գործել:

Կեղծ պատարագին մասնակցածների կեղծ քրիստոնյա և Եկեղեցուց շա՜տ հեռու լինելը լինելը փաստվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կողմից ձախ ձեռքով խաչակնքվելով, իրեն լրագրողի տված հարցին (Հայր մերը գիտե՞ք…) Նիկոլի չարախմբի անդամներից մեկի յուրօրինակ պատասխանով, որը գիտենալու դեպքում «այո» կասեր, բայց խայտառակվելուց խուսափելու համար «ոչ» էլ չի ասել, այլ ցուցամատն է տնկել երկինք, կարծես թե լրագրողը հարցն Աստծուն պետք է տար կամ նիկոլականին տված հարցի պատասխանն Աստծուց ստանար: Նիկոլենց ընտանեկան թերթն էլ՝ «Թուրքական ժամանակը», ինչպես համացանցից տեղեկացա, Նիկոլի վերաբերյալ գրել է, թե գնացել է Հովհանավանք պատարագ լսելու, կարծես թե պատարագը համերգ է կամ ինչ- որ մի շոու:

Հոդվածն ամփոփենք՝ ներկայացնելով «ՈՎ ՀԱՑ Է ԴԵՄ ՏԱԼԻՍ, ՈՒՏՈՒՄ Է․․.» վերտառության ներքո «Տուն իմ հայրենի ֆեյսբուքյան էջի՝ ինչպես Նիկոլին, այնպես էլ Ստեփան Ասատրյանին վերաբերող հոկտեմբերի 29- ի հետևյալ գրառումը .

«Ստեփան Ասատրյան կարգալույծ արված քահանան Հովհաննավանքի կեղծ պատարագից լուսանկարներներ է զետեղել իր էջում, հետն էլ գրառել․

«Սուրբ Պատարագ

Հովհաննավանք»։

Նկարներում Նիկոլ Փաշինյանն է, իր պաշտոնյաները, քաղաքացիական հագուստով ուժայինները և հավաքագրված մարդիկ, ովքեր կարգալույծ արված քահանայից Աստծո տաճարում հաղորդություն են ընդունում կամ մասնակցում կեղծ պատարագի։ Սա նշանակում է, որ քահանան որպես Աստված ընդունում է մի պաշտոնյայի, ղեկավարի, ով պաշտոնական լծակներով խախտում է եկեղեցական կարգ ու կանոնը, խաղաղությունը։ Քահանան թույլ է տալիս, որ «Նիկոլ Փաշինյան» վանկարկի պաշտոնյայի խումբը, ծափահարի նրան, որովհետև պաշտոնյա կոչեցյալը՝ խախտելով Եկեղեցու կարգ ու կանոնը, կարգալույծ արված քահանային թույլ է տալիս շարունակել իր քահանայությունը։ Եկեղեցական օրենքները չեմ մեկնաբանելու, այլ մի հասարակ բան եմ հիշեցնելու։ Մատուցվող նշխարը նշխար է կոչվում, երբ օծյալի կողմից է տրվում։ Մյուս բոլոր դեպքերում, այն ալյուրից պատրաստված հաց է։ Ստեփան Ասատրյանի մատուցած նշխարը նույնն է, ինչ եթե ցանկացած ՔՊ-ական կամ այլ դավանանքի մարդ հաց մոտեցներ Նիկոլ Փաշինյանին ու ասեր՝ կեր, նշխար է։ Փաշինյանը նշխարը նյութականացրել է այդ աստիճան։ Այնքան, ոնց որ գյուղում երբ նրան լավաշ ու ուտելիք էին հյուրասիրում, նա լավաշը երկու կես էր անում ու մոտեցնում իրեն․․․ Մեկը չգտնվեց՝ ասեր՝

«Նիկոլ ջան, նշխարը հաց չէ, որ ուտում ես։ Նշխարը միայն օծյալն է տալիս»:

Բայց ո՞վ պիտի ասեր։ Ով հաց է դեմ տալիս՝ նա էլ ուտում է։

Եկեղեցում, երբ մեկը գոռում էր, որ սա պատարագ չէ, կեղծ պատարագ է Նիկոլ Փաշինյանի նազիրներից մեկը նրա բերանը փակեց ու անհետացրեց։ Քահանան էլ հավանաբար կմաքրի իր էջում արված այս գրառումը, որ դեռ տեսանելի է․

Տեղի ունեցածը Սուրբ Պատարագ չի։ Թե բա քահանա ես։ Եկեղեցում ծափեր տալը, Նիկոլ գոռալը նորմա՞լ են։ Դու այլևս քահանա չես, չես էլ եղել։ Վաղուց ծրագրավորված ներմուծվել ես Եկեղեցի։ Ամեն քրիստոնյա գիտի, թե ինչ խորհուրդ ունի Սուրբ Պատարագը, թե ինչ Ահեղ խորհուրդ ունի ու եթե չպատրաստված ես մոտենում Հաղորդության դա դատապարտարտանք ա, ոչ թե փրկություն ու իրական քրիստոնյան թեկուզ մի փոքր չպատրատ լինելու համար չի մոտենում այդ Սուրբ Խորհրդին։ Բա դու «քահանա» լինելով չգիտե՞ս դրա մասին ու այս ձևով մեղքի մեջ ես ընկնում ու մեղքի մեջ գցում այլոց։ Ուրեմն քեզ համար Պատարագը ոչինչ է, դու չես հավատում Աստծուն, դու ի սկզբանե այլ ծրագրով ես Եկեղեցում։ Բայց քեզ ուղղակի օգտագործելու են ու դեն շպրտեն։ Իսկ հանդերձյալ կյանքում նիկոլի հետ միասին միայն դժոխքնա սպասվում»։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ